INTERFAX.RU․ Թայվանի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու պարագայում, ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Պեկինի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ «Անխոս:
Ես կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ կարող ենք: Ռուսաստանի դեպքում մենք սպառնացինք լուրջ հետևանքներով: Մենք Ռուսաստանում ստեղծեցինք լուրջ խնդիրներ: Եվ կարծում եմ, որ պետք չէ կասկածել մեր կարողության և վճռականության վրա, նույնը կանենք նաև այլ իրավիճակներում», - ասել է նա Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ի պատասխան օրենսդիրի հարցին:
Նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը պետք է հեռացվի G20-ից՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ը կարող է բոյկոտել խմբի որոշ հանդիպումներ, եթե ներկա գտնվեն Ռուսաստանի ներկայացուցիչները:
Նա ասել է, որ Բայդենի վարչակազմը կցանկանար Ռուսաստանին զերծ պահել խոշոր միջազգային կառույցներում ակտիվ մասնակցությունից: «Նախագահ Բայդենը հստակ ասել է, և ես, անշուշտ, համաձայն եմ նրա հետ, որ Ռուսաստանը այժմ չի կարող, ինչպես միշտ, ներկա լինել ֆինանսական հաստատություններից որևէ մեկում:
Նա խնդրել է հեռացնել Ռուսաստանին G20-ից, և ես տեղեկացրեցի իմ գործընկերներին Ինդոնեզիայում, որ մենք չենք մասնակի հանդիպումներին, եթե այնտեղ ներկա կլինեն ռուսներ»,- ասել է նա։ Միաժամանակ նախարարը խոստովանել է, որ Ռուսաստանի դուրս մնալը Արժույթի միջազգային հիմնադրամից քիչ հավանական է՝ հաշվի առնելով գործող կանոնները։ Ի դեպ, Ինդոնեզիան այս տարի նախագահում է G20-ում: