news-details
Սպառազինություն

Ուկրաինան Թուրքիային խնդրել է կալանել ռուսական դրոշով բեռնատար նավը

Ուկրաինան դիմել է Թուրքիային ռուսական դրոշով կրող «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավը կալանելու խնդրանքով։ Reuters-ը, վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցչին և այս երկրի գլխավոր դատախազության նամակին, հայտնում է, որ նավում Բերդյանսկից արտահանված հացահատիկ կա։

ՏԱՍՍ-ը գրում է, որ ԱԳՆ ներկայացուցիչը պնդում է, որ նավ է բեռնվել 4,5 հազար տոննա քաշով հացահատիկի խմբաքանակ, բայց գլխավոր դատախազության՝ Թուրքիայի արդարադատության նախարարություն ուղարկված նամակում ասվում է, որ «Ժիբեկ Ժոլի» իբր ապօրինի կերպով տեղափոխում է 7000 տոննա ուկրաինական հացահատիկ։ Հաղորդագրության համաձայն՝ նավը Բերդյանսկից ուղեւորվում է Թուրքիայի Կարասու քաղաք։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը թուրքական կողմից պահանջել է ստուգել նավը, առգրավել հացահատիկի նմուշներ դատաբժշկական փորձաքննության համար և տեղեկություններ տրամադրել բեռի գտնվելու վայրի մասին։