news-details
Միջազգային համագործակություն

Ուկրաինական հացահատիկի նավերը կուղեկցեն Ռուսաստանը, Թուրքիան և երրորդ կողմը. Լավրով

Սև ծովում ուկրաինական հացահատիկի նավերը կուղեկցեն Ռուսաստանը, Թուրքիան և երրորդ կողմը, որը կորոշեն ավելի ուշ:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական Պետությունների Լիգայի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ստամբուլում մեզ հաջողվել է համաձայնության հասնել.

Ուկրաինան զբաղվում է ականազերծմամբ, նավեր է թողնում բաց ծով, Ռուսաստանը, Թուրքիան և ևս մեկ մասնակից, որը կորոշվի, ուղեկցում է նավը մինչև Բոսֆոր»,- ասել է նա:

Armenia today