news-details
Միջազգային համագործակություն

ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին՝ Վենեսուելան և Իրանը կմիավորվեն

REGNUM․ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է առաջիկայում Իրան այցելելու իր մտադրության մասին՝ «համագործակցության նոր համաձայնագրերը» կյանքի կոչելու նպատակով։

Երկու նավթային տերությունները կքննարկեն նավթի արդյունահանման հարցերը ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին: Այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է El Universal լրատվական գործակալությունը։

«Շուտով կմեկնեմ Թեհրան՝ անձամբ հանդիպելու նախագահ Իբրահիմ Ռաիսիին», - ասել է Մադուրոն հարցազրույցում։ Ղեկավարները նախատեսում են ստորագրել մի շարք համաձայնագրեր, որոնք կնպաստեն երկրների միջև բազմաթիվ ոլորտներում համագործակցության արագացմանը։

Ղեկավարներն արդեն երկու հեռախոսազրույց են ունեցել և հետաքրքրություն են ցուցաբերել տնտեսական կապերի խորացման հարցում։ Ստորագրված պայմանագրերը պետք է սահմանեն ապագա համագործակցության հիմնական վեկտորները առաջիկա 20 տարիների համար։