news-details
Քաղաքական

Կիևում մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի ՝ հունիսի 16-ին Կիևում սկսել է հանդիպումը  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ։

Հանդիպմանը կքննարկվեն պարենային անվտանգության, սպառազինության և Ուկրաինային աջակցության հարցեր, գրում է korrespondent.net-ը։

Reuters-ը գրում է, որ եվրոպացի առաջնորդները ժամանել են Ուկրաինա՝ քննարկելու երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։

Ինչպես նաև, այցի նպատակն է «հաղթահարել այն քննադատությունը», որն ուկրաինական իշխանություններն արտահայտում են Ռուսաստանի հետ պատերազմում այս երկրների դիրքորոշումների վերաբերյալ։

Միաժամանակ հնարավոր է բարձրացնել սպառազինությունների մատակարարումների ավելացման հարցը։ Ենթադրվում է, որ Զելենսկին «կդրդի իր հյուրերին» ավելի շատ զենք ուղարկել։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվն իր հերթին նշել է քաղաքական գործիչների այցի մեկ այլ նպատակ. «Իմ տեղեկություններով՝ Մակրոնը, Շոլցը և Դրագին մեզ բերում են ԵՄ թեկնածություն և... խնդրանք վերադառնալու Պուտինի հետ բանակցային գործընթացին»,- ասել է Անդրուսիվը։

Tert.am