news-details
Интервью

Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա տնտեսություն. Կոմունիկացիաների ապաշրջափակում՝ տնտեսական հնարավորություննե՞ր, թե՞ փակուղի

Ի՞նչ իրավիճակում է գտնվում ՀՀ տնտեսությունը և ի՞նչ պատկեր է մեր հարևան, թշնամի երկրներում՝ Ադրբեջանում և Թուրքիայում։

Տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում ի՞նչ պոտենցյալ հնարավորություններ ունենք, ինչպե՞ս ենք դրանք օգտագործում։ Կոմունիկացիաների ապաշրջափակման, ճանապարհների բացման պարագայում կշահե՞նք, թե՞ կտուժենք։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի խոսքով՝ կարելի է օգուտներ քաղել այն պարագայում, երբ տնտեսությունը, կառավարման օղակները պատրաստ են այն վերաձևումներին, որոնք կանխանշվում են։ Բոբիկ ոտքերով, անպատրաստ գործընթացի մեջ մտնելով՝ միայն վնասներ ենք կրելու։