news-details
Интервью

Գործադիրում նախ անում են ինչ կամենան, հետո դիմում մասնագետներին. Փայլակ Թադևոսյան

Գործադիրում նախ անում են ինչ կամենան, հետո դիմում մասնագետներին։ Մսխվում է բյուջեն, կազմաքանդվում՝ համակարգը։ Փայլակ Թադևոսյան Հայաստանում կյանքը թանկացել է, առողջապահական համակարգում թանկացումները չեն էլ հիմնավորվում: Ինչու՞ օրինակ Քովիդ 19 -ի ախտորոշման համար թեստերի գները տատանվում են 5000 դրամից, մինչև 15000 դրամ: «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարի խոսքով ՝ Կովիդի տարածման պատճառով ավելացել է նաև համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) հետազոտության ծավալները, ինչի արդյունքում ոչ միայն հերթեր են գոյանում, այլև որոշ հաստատություններ բարձրացրել են նաև այդ հետազոտության գները: Ասում են, որ նույնիսկ պետական բուժհաստատություններում առանց ՀԴՄ կտրոնների տրամադրման է իրականացվում այդ ծառայությունները: Գործ ունենք բացահայտ ստվերի հետ, ինչի դեմ պայքարող չկա: « Տպավորություն է, որ Առողջապահության համակարգը անտերության է մատվնած, երբ Պետպատվերը տարվա կեսից սպառվում է, նշանակում է բյուջեի ճիշտ պլանավորում չի կատարվել, մարդիկ կոմպետենտ չեն իրենց գործում: Առհասարակ գործադիրում նախ անում են ինչ կամենան, հետո տեսնում որ սխալվեցին,նոր դիմում են մասնագետներին, սկսում՝զրոյից: Արդյունքում մսխվում են բյուջեի միջոցները, տուժում՝ հարկ վճարողը» : Փայլակ Թադևոսյան