news-details
Политика

США обеспокоены угрозой Турции провести операцию в Сирии

ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու շարունակական մտադրության մասին թուրքական ղեկավարության հայտարարությունների պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի սպառնալիքներով»,-ասել է ԱԱԽ խոսնակը։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ նման գործողությունը, ըստ էության, ապակայունացնող կլինի, և այն կարող է վտանգի ենթարկել այնտեղի խաղաղ բնակչության, ինչպես նաև ԻՊ-ի (Իսլամական ահաբեկչի) դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը»,-ընդգծել է Քիրբին։

Panorama.am